Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga 2
A A
Սպորտ

Չեմպիոնների լիգա. Ժոզե Մոուրինյոյի առաջին սայթաքումը, «Ատալանտայի» երրորդ «նոկաուտը»

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում կայացան 1/8 եզրափակիչի հերթական երկու հանդիպումները:

Մրցաշարի նորեկ իտալական «Ատալանտան» Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում ջախջախեց իսպանական «Վալենսիային»: Տանտերերը 60 րոպեում չորս անպատասխան գոլ խփեցին և շոշափելի առավելություն ստացան: Հյուրերին հաջողվեց միայն թրջել հաշիվը՝ 4:1: 

«Ատալանտան» տոնեց երրորդ անընդմեջ հաղթանակը չեմպիոնների լիգայում: Հարկ է նշել, որ իտալացիները մրցաշարը սկսել էին երեք անընդմեջ պարտությունով:

«Վալենսիան» եվրոգավաթային խաղերում երկրորդ անգամ բաց թողեց 4 գնդակ: Մինչ այդ, 2004 թվականին, վալենսիացիներին 5 անգամ պատժել էր Միլանի «Ինտերը»:

Պորտուգալացի հայտնի մասնագետ Ժոզե Մոուրինյոն առաջին պարտությունը կրեց իր նոր թիմի՝ Լոնդոնի «Տոտենհեմի» հետ: Անգլիացիները սեփական դաշտում անսպասելի զիջեցին գերմանական «ՌԲ Լայպցիգին»: Միակ գոլը 11մ հարվածով խփեց Վերները: «ՌԲ Լայպցիգի» 32-ամյա գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը դարձավ չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում հաղթանակ տարած ամենաերիտասարդ մարզիչը: Նա գերազանցեց իր հայրենակից Դոմենիկո Տեդեսկոյի ռեկորդը, որը «Շալկե-04»-ի հետ հաղթանակ էր տոնել 33 տարեկան հասակում:

Հավելենք, որ այս թիմերի պատասխան հանդիպումները կկայանան մարտի 10-ին: