Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՀԴՄ-ների քանակը անշեղորեն բարձրանում է․ Դավիթ Անանյան (տեսանյութ)

Պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանի համոզված է՝ վարչապետի հորդորների, ինչպես նաև ՊԵԿ-ի կատարած աշխատանքի արդյունքում ՀԴՄ-ների քանակն ավելացել է։ 

«ՀԴՄ-ների քանակը անշեղորեն բարձրանում է, վարչապետի վերջին գրառման համաձայն՝ ավելի քան 9 մլն ՀԴՄ կտրոն  նախորդ հունվարի համեմատ ավել էր տպվել։ Հանրության մեջ զանգված կա, որը լսում է վարչապետի հորդորները, նաև  ՊԵԿ-ի հետ համատեղ աշխատանքի արդյունքում, ինչպես նաև իրավագիտակցության բարձր մակարդակի հաշվին գնալով ավելանում են։ Բոլոր  պետություններում, հասարակություններում էլ կա այլ զանգված, որը փորձելու է այս կամ այն կերպով հարկ չվճարել, մեր գործառույթը իրենց բացահայտելն ու հորդորների տեսքով իրենց իրավագիտակցության բերելն է, կամ էլ  հարկ վճարելու մշակույթ ձևավորելը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահը։ 

Նա համամիտ չէ այն տեսակետի հետ, որ քաղաքացիներին պետք է շահագրգել ՀԴՄ կտրոն պահանջելու հարցում։ Դավիթ Անանյանը համոզված է, որ քաղաքացիներից  հորդորների, խնդրանքների տեսքով կարելի է պահանջել, որպեսզի նրանք էլ ՀԴՄ կտրոն պահանջեն։ 

«Երբ որ դու շահագրգռում ես քաղաքացուն, ասում ես՝ ես քեզ գումար կվճարեմ ՀԴՄ վերցնելու համար, դու ոչ թե մշակույթ ես ձևավորում, այլ  շահի վրա հիմնված փոխհարաբերություն քո քաղաքացու հետ, դա մեզ համար ընդունելի չէ»,- ասաց նա։  

Դավիթ Անանյանը նաև չի կիսում այն կարծիքը, թե շահովի ՀԴՄ-ների դեպքում քաղաքացիներն ավելի շատ կսկսեն հետևողական լինել և պահանջել դրանք։ 

Ստվերից աշխատատեղեր դուրս բերելու վերեբերյալ Դավիթ Անանյանն ասաց, որ «2018թ մայիսից այս կողմ՝ հունվարի 27-ի դրությամբ ավելացված աշխատատեղերի քանակը եղել է  87 000, դրա մի մասը ստվերից է դուրս բերվել, մի մասն էլ նոր ստեղծված աշխատատեղեր են»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։