Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport shtanga
A A
Սպորտ

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականը մեկնել է Ծաղկաձոր

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականը փետրվարի 19-ից մինչև մարտի 7-ը Ծաղկաձորում կանցկացնի ուսումնամարզական հավաք: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշել է հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը, հավաքի հիմնական նպատակը մարզուհիների ընդհանուր ֆիզիկական պատրաստականության որակների բարելավումն է:

Ծաղկաձորյան  հավաքից հետո աշխատանքները կշարունակվեն Երևանում, որտեղ պարապմունքները կունենան տեխնիկան հղկելու և կիլոգրամներն աստիճանաբար ավելացնելու ուղղվածություն:

Ապա մեր հավաքականը կմասնակցի ապրիլի 3–ին Մոսկվայում սկսվելիք Եվրոպայի առաջնությանը: Ըստ գլխավոր մարզչի, Իզաբելա Յայլյանը և Տաթև Հակոբյանը լավ հնարավորություն ունեն Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար: Նրանք արդեն մասնակցել են նոր կանոնակարգով սահմանված վարկանիշային հինգ մրցաշարերում։ Եվրոպայի առաջնությունը կլինի վերջին՝ վեցերորդ ստուգատեսը։