Բացել լրահոսը Փակել լրահոսը
1005454 (1)
A A
Քաղաքականություն

Նախագահը ստացել է ռազմական ոստիկանության պետին պաշտոնանկ անելու առաջարկությունը

ՀՀ նախագահի աշխատակազմը փետրվարի 19-ին ՀՀ վարչապետից ստացել է առաջարկություն պաշտոնանկ անել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին և ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

Արթուր Բաղդասարյանը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնում նշանակվել է 2017 թվականի մայիսի 25-ին, իսկ Ալեքսան Ալեքսանյանը ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնում նշանակվել է 2019 թվականի նոյեմբերի 28-ին: