Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կարելի է հնարավոր դարձնել նաև այլ երկրներում գտնվողների համար․ Սոնա Այվազյանը՝ արտերկրից քվեարկության մասին (տեսանյութ)

«Միջազգային կառույցների կողմից սահմանված ստանդարտներն ընդհանուր առմամբ միտված են երաշխավորելու ընտրողների հիմնարար իրավունքները»,- «Արտասահմանից քվեարկությանն առնչվող հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով հանրային քննարկման ժամանակ ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը։

Ըստ Այվազյանի՝ միևնույն ժամանակ այս իրավունքների ապահովումը ենթադրում է, որ պետք է լինեն ընկալելի և կայուն կանոններ, որոնք պետք է բացառեն կասկածները որևէ մանիպուլյացիայի վերաբերյալ։

Արտասահմանից քվեարկելու իրավունք ունեցողներին անդրադառնալով՝ գործադիր տնօրենը թվեց նրանց դիվանագիտական, հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնողները և նրանց հետ բնակվող ընտանիքի անդամները, ծառայության կամ ուսման գտնվող զինծառայողները, ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձանց արտասահմանում գտնվող ներկայացուցչությունները և նրանց հետ բնակվող ընտանիքի անդամները։

Այվազյանը հիշեցրեց, որ այս պրակտիկան «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի կողմից նախկինում գնահատվել է միջազգային ստանդարտներին հակասող, քանի որ «այն խաթարում է համընդհանուր իրավունքի և ընտրական իրավունքի հավասարության սկզբունքները»։ 

«Քանի որ արտոնյալ իրավիճակ է տալիս մի փոքր խմբի, այն դեպքում, երբ նույն էլեկտրոնային եղանակով կարելի է հնարավոր դարձնել նաև այլ երկրներում գտնվող այլ քաղաքացիների համար»,- ընդգծեց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։