Բացել լրահոսը Փակել լրահոսը
Artak-Davtyan-e1568984430340
A A
Քաղաքականություն

ԶՈւ Գլխավոր շտաբի պետն ԱԺ-ում է․ փակ քննարկում՝ բանակում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ

Ազգային ժողովի Մարդու իրավունքների  պաշտպանության և հանրային հարցերի , ինչպես նաև Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ փակ աշխատանքային քննարկում են անցկացնում ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ:

Նախքան քննարկման մեկնարկը լրագրողները փորձեցին հարցեր ուղղել Արտակ Դավթյանին, սակայն նա չպատասխանեց որեւէ հարցի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քննարկման թեման բանակում վերջին շրջանում տեղի ունեցող մահվան դեպքերն են։ 

Հիշեցնենք, որ խնդրի առնչությամբ ավելի վաղ Գլխավոր շտաբը տարածել է հայտարարություն, որում  հորդորել է զերծ մնալ բանակում մահվան դեպքերը շահարկելու, դրանցից անձնական և քաղաքական դիվիդենտներ քաղելու փորձերից, կոչ էր արել նաև խուսափել ապատեղեկատվությունից և մանիպուլիացիաներից, հետևել պաշտոնական տեղեկատվությանը: