Բացել լրահոսը Փակել լրահոսը
85040580_1134004550279250_5186284142198784000_n
A A
Քաղաքականություն

Ովքե՞ր են ձևավորել «այո»-ի այլընտրանք, և ի՞նչ են նրանք քարոզելու

«Ցավալի է, որ 21-րդ դարում, երբ աշխարհում այսքան մարտահրավերներ կան, ինչպես, օրինակ էկոլոգիական հնարավոր աղետները կամ  Կորոնավիրուսի հնարավոր վտանգը, մենք մեր երկրում բախվում ենք իրավական անվտանգության խնդրի»,-այսօր հրավիրված քննարկմանը  նշեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

Հանրաքվեի հետևանքով, ըստ Մելոյանի, ձևավորվելու է մի իրավիճակ, երբ ՍԴ յոթ անդամների լիազորությունները դադարեցվելու են, և չկա ներպատական ատյան, որին նրանք կարող են դիմել իրենց խախտված իրավունքների վերականգնման նպատակով։ Այդպիսի ատյան պետք է հանդիսանա ՄԻԵԴ-ը։

«Եթե արդյունքում դատավորների լիազորությունները դադարեցվեն, լինելու է իրավիճակ, երբ ՍԴ բոլոր անդամները նշանակվելու են քաղաքական մեկ ուժի կողմից, բացառությամբ մեկ դատավորի, սա դատարանի անաչառության և օբյեկտիվության խնդիր է առաջացնում։ Նաև հանգեցնում է իշխանությունների փոխզսպման մեխանիզմի խախտման։  Այնտեղ եղել են նման դեպքեր, երբ պետությանը պարտավորեցրել են փոխհատուցել ոչ միայն բարոյական վնասները, այլև վերականգնել այդ դատավորների լիազորությունները»։

 Մելոյանը տեղեկացրեց, որ իրավական համայնքի ներկայացուցիչներով հանդիպումների և քննարկումների արդյունքում հանգել են եզրակացության, որ այս պրոցեսը լեգիտիմ չէ,  որոշել են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «Այո»-ին այլընտրանք ձևավորել, և «Ոչ» նախաձեռնությամբ հանդես գալ։ 

Նա ընդգծեց՝ իրենք որևէ քաղաքական հայտ չեն ներկայացնում, պայքարի մեջ չեն մտնելու «Այո» քարոզչական խմբի հետ, բացառապես մասնագիտական գործունեություն են ծավալելու, որպեսզի պրոցեսի նկատմամբ իրականացնեն որոշակի վերահսկողություն՝ հնարավորիս կանխելով խախտումները։

Նախաձեռնությունը մասնագիտական համայնքի համար բաց է, տեղեկացրեց նա։