Բացել լրահոսը Փակել լրահոսը
5a4615e2-596b-4ce9-9fa4-78bb097d823c
A A
Քաղաքականություն

ՍԴՀԿ Մոնրեալի ու Տորոնտոյի վարիչ մարմինների հայտարարությունը՝ ՀՀ դեսպանի մասնակցությամբ միջադեպի մասին

ՍԴՀԿ․ Դեսպանը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը և պետք չէ պետականությունը շփոթել անցյալի, ներկայի ու գալիք ՀՀ իշխանությունների հետ։

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Մոնրեալի ու Տորոնտոյի վարիչ մարմինները դատապարտում են կիրակի ՝ ապրիլի 21-ին, Մոնրեալի Հայ Կենտրոնի մեջ տեղի ունեցած միջադեպը, ուր Քեբեկի Հայ համայնքի Միացյալ մարմնի կողմից կազմակերպված Հայոց Ցեղասպանության 109 ամյակին նվիրված միջոցառումից առաջ՝ հյուրասիրության ընթացքում, ուր ներկա էին նահանգային և դաշնային պետական երեսփոխաններ, քաղաքապետական պաշտոնյաներ, հայկական երեք կուսակցությունների ղեկավարներ, բարձրաստիճան հոգևորականներ և կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՅԴ-ի մի քանի երիտասարդների սրահ ներխուժելը, ովքեր անպատվաբեր արտահայտություններով դիմել են Հայաստանի Հանրապետության դեսպան Ն․ Գ․ Անահիտ Հարությունյանին։

Մեր տարակուսանքն ենք հայտնում ՀՅԴ ղեկավարների կրավորական պահվածքի համար և մանավանդ նրանց այն հորդորի, որ ՀՀ դեսպանը որոշել է փոխանցել օրվա պատշաճ իր խոսքը , որի համար էլ նա հատուկ հրավիրված էր, մտահոգություն հայտնելով , որ նույն երիտասարդները կարող են խանգարել իր ելույթը , փաստորեն պատճառ դառնալով , որ տիկին դեսպանը հեռանա սրահից ։

Դժբախտաբար նմանատիպ ձեռագրով սա երկրորդ դեպքն է, որ տեղի կունենա համագաղութային միջոցառման ընթացքի ժամանակ, խաթարելով գաղութի անդորրը, երբ այսօր ավելի քան երբևէ խիստ կարևոր են միասնականությունն ու համերաշխությունը։

Ի գիտություն՝ ինչպես բոլոր դեսպանները, այնպես էլ դեսպան Անահիտ Հարությունյանը, ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը և պետք չէ պետականությունը շփոթել անցյալի, ներկայի ու ՀՀ գալիք իշխանությունների հետ ։

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Մոնրեալի ու Տորոնտոյի վարիչ մարմիններ