Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Լարված իրավիճակ Կիրանցում․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Վրաստան տանող ճանապարհը Կիրանցի հատվածում, որը արդեն մեկ շաբաթ փակ է, երեկոյան իրավիճակը լարվեց։

Բնակիչները կամուրջի հատվածում նկատեցին, որ դեպի Բերքաբեր և ըստ հրապարակված քարտեզի՝ ադրբեջանական կողմին անցնելիք հատվածից առանց պետհամարանիշի մեքենա է փորձում դուրս գալ։

Ճանապարհը փակած տեղացիները կասկածներ ունեն, որ նրանք քարտեզագիրներ են։ Մեքենայի մուտքն արգելափակել են՝ թույլ չեն տալիս դուրս գալ։ 

Տեղում նաև ոստիկաններ են։  Քաշքշուկ ստեղծվեց։

Այստեղ է նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նա մարդկանց համոզում էր ազատել մեքենայի ճանապարհը։

Այնուհետեւ ցուցարարները համոզվեցին, որ մեքենաները դատարկ են, եւ որոշեցին թույլ տալ, որ անցնեն։