Բացել լրահոսը Փակել լրահոսը
Shushanik_Nersisyan_741255451
A A
Հասարակություն

Ղազախստանը որոշ դժգոհություններ է հայտնել․ ՊԵԿ փոխնախագահ

Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը նշում է՝ Ղազախստանը որոշ դժգոհություններ է հայտնել՝ կապված ավտոմեքենաների ներմուծման հետ։

«Հայաստանին իրականում տրվել էր արտոնություն՝ սոցիալական հարց լուծելու համար, ու այդ արտոնությունը ոչ մի կերպ պետք չէ օգտագործել բիզնեսի նպատակներով։ Ղազախստանի քաղաքացիները ՀՀ քաղաքացիների օգնությամբ փորձել են օգտվել Հայաստանի այդ արտոնությունից և ավտոմեքենաներ ներմուծել Հայաստան: Մենք  Ղազախստանի կոլեգաների այց ենք ունեցել և ոստիկանությանը ամբողջ տեղեկատվությունը տրամադրել ենք: Հիմա միակ խնդիրն այն է , որ գուցե Ղազախստանը այնպիսի սահմանափակումներ դնի, այդ արտոնությամբ մաքսազերծված մեքենաները հնարավոր չլինի Ղազախստան ներմուծել»,- նշեց նա։

Անդրադառնալով ներմուծման նոր դրույքաչափերին՝ Շուշանիկ Ներսիսյանը նշեց, որ   ֆիզիկական անձանց պարագայում դրանք շատ են ավելացել․

«Այսինքն չեմ կարծում, որ ինչ-որ մեկին ձեռք տա 3 տարուց հին ավտոմեքենա ներմուծել նոր դրույքաչափերով։ Կազմակերպությունների պարագայում թանկացում էլի կա, բայց ընդունելի է։ Շատ քաղաքացիներ փորձում են գտնել որոշ ճանափարհներ, թե օրինակ, ո՞ր ավտոմեքենաները, ո՞ր թվականի ավտոմեքենաները ձեռք կտա, որպեսզի ներմուծեն և մաքսազերծեն նոր դրույքաչափերով: Այս պահի դրությամբ՝ 15 օրում մոտավոր 80 մեքենա արդեն մաքսազերծվել է, եթե պրոյեկտենք ամսվա վրա, կդառնա մոտ 150 մեքենա, որը մոտավորապես 2015 թվականի չափաքանակներին է հասնում»,- ասաց նա։