Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ծայրահեղացված պոպուլիզմը և իրավական պետությունն անահամատեղելի են.ՍԴ նախագահի խորհրդական

ՍԴ նախագահի խորհրդական, սահմանադրական իրավունքի մասնագետ Գրիգոր Մուրադյանը այսօր հրավիրված քննարկմանը նշեց, որ այս հանարքվեի հետևանքները ստիպված ենք լինելու հաղթահարել տասնամյակներով: Նրա խոսքով՝ իրավագիտությունը վեջնականապես տապալված է:

Ինչ վերաբերում է հանրաքվեի պատճառներին, Մուրադյանն ասում է.

«Շատերը ՍԴ-ի դեմ իրականացվող բիրտ ոտնձգությունները կապում են տարբեր գործերի հետ, իհարկե դրանք կարող են արդարացված լինել, բայց իրականում ծայրահեղացված պոպուլիզմը և իրավական պետությունը անահամատեղելի են, իսկ ՍԴ-ն՝ որպես Սահմանադրության պաշտպան, պետք է այդ արժեհամակարգը պահպանի ցանկացած ոտնձգությունից»:

Նրա խոսքով՝ ծայարհեղական պոպուլիզմի պարագայում անպայման պետք է լինի թշնամի.

«Ինձ մոտ տպավորություն է, որ մենք հետ ենք շպրտվում նախորդ դարի 30-ականներ, երբ այս նույն կարգախոսներով ոչնչացվում էին բնակչության տարբեր խմբեր՝ այլախոհներ, այլազգիներ»:

Ինչ վերաբերում է հանարաքվեի հիմնավորումներին, Մուրադյանն ասում է.

«Ես՝ որպես իշխանության «երազանքների Սահմանադրության»  ճարտարապետ, պետք է ասեմ, որ յոթերոդ գլուխը շարադրելիս իմ մտքով անգամ չի անցել, որ դա կարող է մեկնաբանվել այնպես, որ իրավական պետությունում ցանկացած դատավորի անփոփոխելիությունը կարող է լինել չերաշխավորված, քանի որ այդպես է կարծում իրենց ընկալմամբ,օրինակ, ժողովուրդը»:

Ինչ վերաբերում է հետևանքներին, Մուրադյանը պնդում է, որ խաթարվում է Սահմանադրության կայունությունը արհեստական պատրվակով.

«Սահմանադրության անցումային դրույթներն ունեն ժամանակավոր բնույթ և իրացումից հետո կորցնում են իրենց նշանակությունը: փորձ է արվում հետ պտտել պատմության անիվը, նրանց մոտեցումները ակնհատ հակասության մեջ են մտնում սահմանադրի՝ այսինքն՝ ժողովրդի կամքի հետ»:

Ըստ ՍԴ նախագահի խորհրդականի՝ ՀՀ-ն դադարելու է լինել իրավական պետություն, քանի որ իրավական պետության հիմքերից մեկն էլ դատավորների անփոփոխելիության սկզբունքն է:

Մուրադյանն ասում է՝ ըստ այդ փոփոխությունների՝ Հայաստանում որոշ ժամանակ չի գործելու Սահմանադրական դատարան.

« Դա նշանակում է,  որ երկու-երեք ամիս հնարավոր կլինի առանց ՍԴ-ի իրականցնել ցանկացած փոփոխություն Սահմանադրության մեջ, միջազգային պայմանագրերը վավերացվելու են առանց ՍԴ-ի որոշման, հետո նոր ստեղծված ՍԴ-ն ինչպե՞ս է հետ պտտելու այդ խախտումները, դա լինում է չբացատրված և անհնարին»,-պնդում է Գրիգոր Մուրադյանը: