Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport tobol 12.02.
A A
Սպորտ

Արման Հովհաննիսյանը Պետրոս Ավետիսյանի հետ նույնպես կխաղա «Տոբոլում»

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Արման Հովհաննիսյանը ելույթները կշարունակի Ղազախստանում։

Ինչպես տեղեկացնում են ղազախական լրատվամիջոցները, հայազգի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Կոստանայի «Տոբոլի» հետ։

Արման Հովհաննիսյանը նախկինում հանդես է եկել Հայաստանի տարբեր ակումբներում՝ «Փյունիկում», «Ալաշկերտում», «Շիրակում», «Արարատ-Արմենիայում»։ Կարճ ժամանակով նա հանդես է եկել նաև ուկրաինական «Զիրկա» թիմում։ Ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է «Գանձասար-Կապանը»։

Հավելենք, որ ղազախական ակումբն այս տարի պայմանագիր է կնքել նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանի հետ։