Հայաստանի յոթ հրաձիգներ կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի լավագույն 16 հրաձիգներ կմասնակցեն հրաձգության Եվրոպայի 2020թ առաջնությանը, որը տեղի կունենա փետրվարի 23-ից մինչև մարտի 3-ը, Լեհաստանի Վրոցլավ քաղաքում։
Ինչպես հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, առաջնությանը պատշաճ հանդես գալու համար մեր հավաքականը փետրվարի 9-ից նույն քաղաքում անցկացնում է ուսումնամարզական հավաք:
2020թ Եվրոպայի առաջնությունը գնդակային հրաձգության նախավերջին մրցումն է, որտեղ մարզիկները կարող են ձեռք բերել օլիմպիական ուղեգիր: Վերջին ուղեգրի խաղարկության մրցումը լինելու է մայիսին՝ Չեխիայի Պլզեն քաղաքում: Վարկանիշ կարող են ձեռք բերել միայն հրացան և ատրճանակ ձևի մեծահասակ մարզիկները:
Հայաստանի թիմից վարկանիշի համար կպայքարեն 7 մարզիկ՝ 4 մարզիկ հրացան՝ 3 մարզիկ՝ ատրճանակ ձևից: Մրցումներին յուրաքանչյուր ձևից խաղարկվելու է 2 վարկանիշ:
Հայաստանը գնդակային հրաձգություն սպորտաձևում դեռ չունի 2020թ Տոկիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշ:
ՀՀ հրաձգության հավաքական թիմ.
Հրաչիկ Բաբայան – հրացան /մեծահասակ/
Քրիստիան Լաուեր – ատրճանակ /մեծահասակ/
Իրինա Լաուեր – հրացան /մեծահասակ/
Ալլա Պողոսյան – հրացան /մեծահասակ/
Զավեն Իգիթյան – ատրճանակ /մեծահասակ/
Նորայր Առաքելյան – ատրճանակ /մեծահասակ/
Էլմիրա Կարապետյան – ատրճանակ /մեծահասակ/
Հովհաննես Մարգարյան - վազող թիրախ /մեծահասակ/
Լիլիթ Մկրտչյան - վազող թիրախ /մեծահասակ/
Արուսյակ Գրիգորյան - վազող թիրախ /մեծահասակ/
Գոհար Հարությունյան - վազող թիրախ /մեծահասակ/
Միլենա Պողոսյան – հրացան /երիտասարդ/
Հայկ Բաբայան – հրացան /երիտասարդ/
Վրեժ Թորոսյան – հրացան /երիտասարդ/