Հայաստանը ներկայացնող Յուլիա Վոդոպյանովան հաջող է հանդես եկել Մոսկվայի «Մեծ մրցանակում»
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի մարզական դրոշի պատիվը պաշտպանող մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովան հաջող է հանդես եկել գեղարվեստական մարմնամարզության Մոսկվայի «Մեծ մրցանակի» համար մրցաշարում:
Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, 40 մասնակիցների պայքարում նա գնդակ և գուրզեր առարկաներով մրցաձևերում մտել եզրափակիչ: Վճռական փուլում մեր մարզուհին նույնպես վստահ է ելույթներ ունեցել և գրավել է համապատասխանաբար 5-րդ և 6-րդ տեղերը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գայանե Ներսիսյանն ասել է, որ Յուլիա Վոդոպյանովան մարտ և ապրիլ ամիսներին մասնակցելու է իրար հաջորդող օլիմպիական վարկանիշային չորս մրցաշարերին, իսկ մայիսին կիևում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը :
Մոսկովյան ստուգատեսին զուգահեռ անցկացված «Գազպրոմի» մրցանակների խաղարկությունում մեր Յասմինա Աղագուլյանը 40 մասնակիցների մեջ գրավել է 16-րդ տեղը: Կրտսեր մարզուհիների թիմային մրցումներում Անժելիկա Կարախանյան - Միլանա Գևորգյան զույգը 20 երկրների մասնակիցների պայքարում զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը: