A
A
Էդմոնդ Նազարյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ինԱնկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին՝ Էդմոնդ Նազարյանը, ով հանդես է գալիս Բուլղարիայի դրոշի տակ, ոսկե մեդալ նվաճեց Հռոմում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:
55 կգ քաշային կարգի եզրափակիչում մեր հայրենակիցը 6:3 հաշվով հաղթեց ռուսաստանցի Վիտալի Կաբալոևին:
Կիսաեզրափակիչ փուլում 18-ամյա ըմբիշը պարտության էր մատնել աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլիին, որն այս մրցումներում պայքարից դուրս էր թողել Հայաստանի ներկայացուցիչ Ռուդիկ Մկրտչյանին։