Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Ըմբշամարտի ԵԱ․ Հայաստանի երեք ըմբիշ մտան կիսաեզրափակիչ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները շարունակում են պայքարը Եվրոպայի չեմպիոնի կոչման համար։

Հռոմում ընթացող եվրոպական ստուգատեսում 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը, 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը և 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը հաղթահարեցին հերթական արգելքը և մտան կիսաեզրափակիչ։

Քառորդ եզրափակիչում առաջինը 8-0 հաշվով ջախջախեց ադրբեջանցի Մուրադ Բազարովին։ Կարեն Ասլանյանը մաքուր հաղթանակ տարավ սերբ Մատե Նեմեսի նկատմամբ, իսկ Արթուր Ալեքսանյանը 9-0 հաշվով պարտության մատնեց բուլղարացի Կիրիլ Միլովին։

Կիսաեզրափակիչում Գևորգ Ղարիբյանը կմրցի էստոնացի Հելարի Մաեգիսալուի, Կարեն Ասլանյանը՝ ռուսաստանցի Նազիր Աբդուլաևի, իսկ Արթուր Ալեքսանյանը՝ ֆինն Մատի Կուոսմանենի հետ։