Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hokey 11,02,
A A
Սպորտ

Հոկեյիստները կորոնավիրուսի պատճառով լուրջ խնդրի առաջ են հայտնվել

Տափօղակով հոկեյի ուժեղագույն առաջնությունը՝ Հոկեյի Ազգային Լիգան, հայտնվել է լուրջ խնդրի առջև: Պարզվում է, լիգայում հանդես եկող հոկեյիստների 75 տոկոսն օգտագործում է Չինաստանում արտադրված մականներ: 

Ասիական այդ երկրում բռնկված կորոնավիրուսի պատճառով մականների արտադրությունը դադարեցվել է: Ինչպես տեղեկացնում է Boston Globe թերթը, ՀԱԼ-ի ակումբների համար արդեն լուրջ խնդիր է նոր մականների ձեռքբերումը: Աղբյուրը նաև նշում է, որ սույն մարզագույքի 25 տոկոսն արտադրվում է Մեքսիկայում:

«Աշխատում ենք ավելի զգույշ լինել և շատ մականներ չկոտրել: Չգիտենք, թե ինչ է կատարվում այնտեղ, սակայն հույս ունենք, որ այս խնդիրը շատ արագ կլուծվի», - հայտարարել է «Բոստոն» թիմի հոկեյիստ Չարլի Կոյլը: