Ըմբշամարտի ԵԱ․ Կարապետ Չալյանը մեկնարկեց հաղթանակներով
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի մայրաքաղաք Հռոմում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի 2020թ առաջնությունը։ Այսօր մրցագորգ են մտել հունահռոմեական ոճի ըմբիշները։
Հայաստանի պատվիրակներից հաղթանակով մեկնարկեց միայն 77 կգ քաշային Կարապետ Չալյանը: Նա 1/16 եզրափակիչում 11:2 հաշվով ջախջախեց շվեյցարացի Նիկոլաս Պետեր Կրիստենին: Հաջորդ փուլում մեր ըմբիշը պարտության մատնեց սերբ Վիկտոր Նեմեսին՝ 3։1։
63 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը 1/8 եզրափակիչում 0։8 հաշվով խայտառակ պարտություն կրեց վրացի Լևան Կավջարաձեից: Աշխարհի նախկին չեմպիոն, 87 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը, մեկնարկում զիջեց վրացի Տորնիկե Ձամաշվիլուն՝ 1։3:
130 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Դավիթ Օվասափյանը 1/8 եզրափակիչում ուժերը չափեց Ադրբեջանի ներկայացուցիչ Սաբահ Սալեհ Շարիաթի հետ և պարտվեց 0։3 հաշվով:
55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը պայքարը միանգամից կսկսի քառորդ եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցը կլինի ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլին: