Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport suseramart
A A
Սպորտ

Կայացել է սուսերամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը

Նորագավիթի սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցում կայացել է Հայաստանի սուսերամարտի երիտասարդական առաջնությունը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Առաջնությանը մասնակցել են շուրջ 100 սուսերամարտիկ: Հատկապես լարված պայքար է ծավալվել խոցասուսեր մրցաձևում, որտեղ ավելի շատ մասնակից է հայտավորվել: Այստեղ հաղթանակներ են տարել երևանցիներ Գրիգոր Մնացականյանն ու Ինեսա Բաբախանովան: 

Ճկասուսեր մրցաձևում չեմպիոն են հռչակվել դարձյալ մայրաքաղաքի ներկայացուցիչները՝ Համլետ Մխոյանն ու Աիդա Ալոյանը: Թրասուսերակիրների մրցավեճում առաջին տեղը գրավել է գյումրեցի Վահան Նազարեթյանը:

Առաջնության արդյունքներով կազմավորվել է Հայաստանի երիտասարդական նոր հավաքական, որը Գյումրիում ուսումնամարզական հավաք կանցկացնի, որից հետո լավագույնները կմեկնեն Խորվաթիայի Պորեջ քաղաք և կմասնակցեն փետրվարի 21–ին սկսվող սուսերամարտի Եվրոպայի պատանեկան և երիտասարդական առաջնություններին: