Բացել լրահոսը Փակել լրահոսը
ազգային ժողով1
A A
Քաղաքականություն

«Իմ քայլը» տապալեց իր իսկ նախագծի ընդունումը (տեսանյութ)

Ազգային ժողովը 0 կողմ, 36 դեմ, 87 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չընդունեց «Իմ քայլը» խմբակցության 44 պատգամավորների հեղինակած Սահմանադրությունում փոփոխություն անելու մասին նախագիծը, որով առաջարկվում է մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամների պաշտոնավարումը դադարեցնել։

Նշենք, որ խոսքը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ դատավորներ՝ Ալվինա Գյուլումյանի, Արևիկ Պետրոսյանի, Ֆելիքս Թոխյանի, Արայիկ Թունյանի, Աշոտ Խաչատրյանի և Նազարյան Հրանտի մասին է։ ՍԴ-ի միայն 2 դատավորներ՝ Վահե Գրիգորյանը և Արման Դիլանյանն են դատավոր ընտրվել Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո։

Քվեարկությունից առաջ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու։ Քվեարկությունից հետո ԱԺ նախագահը հայտարարեց, որ քննարկվում է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին ԱԺ որոշման նախագիծը ընդունելու մասին հարցը։