Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Այս վիճակը ձեզ բավարարո՞ւմ է, թե՞ փոփոխություն եք ուզում»․ Վլադիմիր Վարդանյանը՝ հանրաքվեի մասին (տեսանյութ)

«Սահմանադրության 213 հոդվածը, իմ խորին համոզմամբ, չի կարող փոփոխվել Ազգային ժողովի կողմից։ Ինչո՞ւ, որովհետև այն ամբողջությամբ վերաբերում է դատական իշխանության ձևավորմանը»,- Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Ըստ պատգամավորի՝ ԱԺ-ն, ունենալով առաջնային մանդատ, կառավարությունը, լինելով գործադիր, դատական իշխանությունը, իրականացնելով արդարադատություն, երեք հավասար իշխանության ճյուղեր են և որևէ մեկը մյուսի ձևավորման վրա ազդեցություն ունենալ չի կարող։ 

Եթե Գործադիրը և Օրենսդիրը, Վարդանյանի խոսքերով, կարող են փոխկապակցվածության մեջ լինել, ապա ԱԺ-ն չի կարող փոփոխել այնպիսի դրույթներ, որոնք վերաբերում են Դատական իշխանության ձևավորմանը, քանի որ վերջինը վերստուգում է նաև Օրենսդիրի աշխատանքը։ 

«Սահմանադիրը վերապահել է մեզ լիազորություն անդրադառնալու որոշակի հարցերի։ Դատական իշխանության հետ կապված մեզ իրավություն չի վերապահել, ասել է՝ «Էս հարցը պետք է լուծեք հանրաքվեի միջոցով»»,- նշեց պատգամավորը։ 

Ըստ Վարդանյանի՝ հանրաքվեի միջոցով հարց է տրվում ժողովրդին՝ «Այս վիճակը ձեզ բավարարո՞ւմ է, թե՞ դուք փոփոխություն եք ուզում»։ Դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը՝ Վարդանյանն ասաց․ «Դատական իշխանությունում, բանից պարզվում է, որ չկա ղեկավար։ Դատական իշխանությունը այն ճյուղն է, որում ղեկավար չկա»։

Վերջում պատգամավորը թաշկինակ տարավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանին։

Մանրամասները տեսանյութում`: