Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Վարչապետը ժամանեց Ազգային ժողով. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Ազգային ժողով: Նա ելույթով հանդես կգա Սահմանադրությունում փոփոխություններ անելու մասին նախագծի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության 44 պատգամավորների հեղինակած Սահմանադրությունում փոփոխություններ անելու մասին նախագիծը, որով առաջարկվում է մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամների պաշտոնավարումը դադարեցնել։

Նշենք, որ խոսքը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ դատավորներ՝ Ալվինա Գյուլումյանի, Արևիկ Պետրոսյանի, Ֆելիքս Թոխյանի, Արայիկ Թունյանի, Աշոտ Խաչատրյանի և Նազարյան Հրանտի մասին է։ ՍԴ-ի միայն 2 դատավորներ՝ Վահե Գրիգորյանը և Արման Դիլանյանն են դատավոր ընտրվել Սահմանադրության 7-րդ գլխի ուժ մտնելուց հետո։