Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled collage (3)
A A
Սպորտ

Սիմոն Մարտիրոսյանը՝ International Fajr Cup-ի 2-րդ մրցանակակիր

Հայաստանի ուժեղագույն ծանրորդ, աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, մրցանակային 2-րդ տեղն է զբաղեցրել Իրանում կայացած ծանրամարտի վարկանիշային մրցաշարում:

International Fajr Cup 2020 անվանումը կրող մրցաշարում մեր մարզիկն ուժերը փորձեց գերծանր քաշային կարգում:

Նա երկամարտի 410 կգ արդյունքով (180+230) գրավեց 2-րդ տեղը: Սիմոն Մարտիրոսյանը զիջեց միայն իրանցի Ալի Դավուդիին՝ 441 կգ (201+240):