Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport karate
A A
Սպորտ

Հայաստանի 16 կարատեիստ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի կարատեի երիտասարդական հավաքականը գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանի գլխավորությամբ մեկնել է Հունգարիա: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի կարատեի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։

Փետրվարի 7-9-ը մեր կարատեիստները Բուդապեշտում կմասնակցեն կարատեի Եվրոպայի պատանիների (14-15 տարեկաններ), կադետների (16-17 տարեկաններ) և մինչև 21 տարեկանների 47-րդ առաջնությանը:  

Մրցաշարին կմասնակցեն 52 երկրների 1155 մարզիկ-մարզուհի։ Հայաստանից հանդես կգան 16 հոգի։ Բոլորից շատ մասնակիցներ կունենան Հունգարիան, Ռուսաստանը, Խորվաթիան, Սերբիան և Թուրքիան՝ 35-ական կարատեիստ։

Հայաստանի հավաքականի կազմը․ Էրիկ Ավետիսյան, Սամվել Այդինյան, Դավիթ Դավթյան, Դավիթ Ղալայան, Մհեր Ղազարյան, էդգար Հակոբյան, Արտաշես Հարությունյան, Սուրեն Հարությունյան, Հայկ Կարյան, Դավիթ Մակյան, Միխայիլ Մխիթարյան, Գոռ Ներսիսյան, Գեղամ Նիկողոսյան, Գագիկ Սիմոնյան, Լենա Գյուլումյան, Անիտա Մակյան։