Քրիշտիանու Ռոնալդուն գոլերով շրջանցեց Գերդ Մյուլերին և մոտեցավ արքա Պելեին
Աջակցիր «Ա1+»-ինԻտալական «Յուվենթուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի խփած յուրաքանչյուր գնդակը այժմ հաշվվում է ֆուտբոլի պատմության և վիճակագրության ֆեդերացիայի կողմից:
Պարզվում է, որ պորտուգալացի ֆուտբոլիստը Իտալիայի առաջնության հերթական խաղում դառնալով երկու գոլի հեղինակ, պաշտոնական խաղերում խփած գնդակների ընդհանուր քանակով շրջանցել է հանրահայտ Գերդ Մյուլերին: Ռոնալդուի անվան դիմաց այժմ գրանցված է 722 պաշտոնական գոլ, իսկ գերմանացի ռմբարկուի անվան դիմաց՝ 720:
Այֆ ցուցանիշով առաջին տեղը զբաղեցնում է ֆուտբոլի արքա Պելեն, որն իր կարիերայում խփել է 767 պաշտոնական գոլ: Երկրորդ տեղում բրազիլացի Ռոմարիոն է՝ 734: Գործող ֆուտբոլիստներից 700-ից ավելի գնդակ հեղինակել է նաև արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին՝ 705:
Նշենք, որ առաջիկա փետրվարի 5-ին Քրիշտիանու Ռոնալդուն կդառնա 35 տարեկան, իսկ Լիոնել Մեսին հունիսի 24-ին կնշի իր 33-ամյակը: