A
A
Վարազդատ Հարոյանը վնասվածք է ստացել «Արարատ-Արմենիայի» հետ խաղում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հավաքականի և Եկատերինբուրգի «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը վնասվածք է ստացել Երևանի «Արարատ-Արմենիայի» հետ ստուգողական խաղում:
Հանդիպումը կայացել է Կիպրոսում, ուսումնամարզական հավաքի շրջանակում: Այն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1: Վարազդատ Հարոյանը խաղադաշտ է մտել երկրորդ խաղակեսի սկզբին, սակայն յոթ րոպե անց նա վնասվածք է ստացել և ստիպված լքել է խաղադաշտը:
Ռուսական ակումբը դեռ չի հայտնել, թե ինչ վնասվածք է ստացել հայ ֆուտբոլիստը և որքան ժամանակ կպահանջվի ապաքինման համար: Համենայնդեպս, ակումբի թվիթրյան էջում դրված տեսահոլովակից երևում է, որ մեր ֆուտբոլիստը աջ ոտքի հետ կապված խնդիրներ ունի: