Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի շախմատիստները ձեռնունայն կվերադառնան Moscow Open 2020 մրցաշարից

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ավարտվեց Moscow Open 2020 շախմատային փառատոնը:

Տղամարդկանց մրցաշարում Հայաստանից մասնակցած շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ գորսմայստեր Մանուէլ Պետրոսյանը, որը 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, գրավեց 12-րդ տեղը: Արցախը ներկայացնող մյուս գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը 6 միավորով զբաղեցրեց 33-րդ հորիզոնականը: Մրցաշարի հաղթող դարձավ ռուսաստանցի միջազգային վարպետ Սերգեյ Լոբանովը, որը միակ մասնակիցն էր, ով վաստակեց 7,5 միավոր:

Կանանց պայքարում հաղթեց ուկրաինուհի միջազգային վարպետ Յուլյա Օսմակը, որը 9 պարտիայում մրցակիցներին ընդամենը կես միավոր զիջեց: 2020թ Հայաստանի առաջնությունում 4-րդ տեղը գրաված Աննա Խաչատրյանը վաստակած 5 միավորով մրցաշարն ավարտեց 40-րդ հորիզոնականում:

Սիրողական շախմատիստների մրցաշարում լավագույն արդյունք ցույց տվեց Արթուր Ղարագյոզյանը՝ 7 միավոր, 7-րդ տեղ: