A
A
«Հոֆենհայմը» կամային հաղթանակ տարավ, Սարգիս Ադամյանը մասնակցեց խաղին
Աջակցիր «Ա1+»-ինԳերմանիայի ֆուտբոլի Բունդեսլիգայի 20-րդ տուրի խաղում Սարգիս Ադամյանի թիմը՝ «Հոֆենհայմը», սեփական դաշտում ընդունեց «Բայերին»:
Կողմերի համար կարևոր նշանակություն ունեցող խաղն ավարտվեց դաշտի տերերի կամային հաղթանակով: Հանդիպամ հաշիվը 11-րդ րոպեին բացեց ֆրանսիացի Մուսա Դիաբին: 23-րդ րոպեին խորվաթ Անդրեյ Կրամարիչը վերականգնեց հավսարությունը, իսկ 65-ին դանիացի Ռոբերտ Սկովը խփեց հաղթական գոլը՝ 2:1:
Սարգիս Ադամյանը հանդիպումը սկսեց պահեստայինների թվում, սակայն երկրորդ կեսի 60-րդ րոպեին փոխարինման մտավ և մասնակցեց իր թիմի անընդմեջ երկրորդ հաղթանակին:
«Հոֆենհայմը» վաստակելով 33 միավոր, ամրապնդվեց 7-րդ հորիզոնականում: «Բայերը» 34 միավորով առայժմ զբաղեցնում է 5-րդ տեղը: