Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futzal
A A
Սպորտ

Ֆուտզալի Եվրոպայի առաջնություն. Հայաստան – Շոտլանդիա՝ 2:2

Բելգիայում ընթացող ֆուտզալի Եվրո-2022-ի ընտրական փուլի B խմբի մրցաշարի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի՝ 2:2 խաղաց Շոտլանդիայի ընտրանու հետ: Մեր թիմից գոլերը խփեցին Վիտինյոն ու Սարո Գալստյանը: Այդպիսով, Հայաստանի հավաքականը վաստակեց 4 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական: 

Սակայն, մրցաշարային աղյուսակը վերջնական տեսք կստանա Բելգիա - Չեռնոգորիա հանդիպման ավարտից հետո: Եթե Չեռնոգորիան հաղթանակ տանի, ապա կզբաղեցնի 2-րդ տեղը և կմտնի փլեյ-օֆֆ: Հակառակ դեպքում պայքարը կշարունակի Հայաստանի հավաքականը: Նշենք, որ երրորդ տեղերըը զբաղեցրած լավագույն 5 թիմերը նույնպես կմասնակցեն փլեյ-օֆֆի մրցաշարին, որի վիճակահանությունը կայանալու է փետրվարի 13-ին, իսկ հանդիպումները՝ ապրիլի 6-15-ը ընկած ժամանակահատվածում: