Բացել լրահոսը Փակել լրահոսը
CD47C5BC-DB32-4F1F-A620-43A6E8C42B9A_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

Ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մոտ 7 ժամ տևած հանդիպումը

Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որը շարունակվելու է նաև հունվարի 30-ին: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Ընդունված գործառույթի համաձայն` հանդիպման արդյունքներով կհրապարակվի մամուլի հաղորդագրություն: Ինչպես նշել ենք, հանդիպմանն անդրադարձ է կատարվում ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի», - հավելել է նա:

Հանդիպումը մեկնարկել էր կեսօրից քիչ անց` տևելով մոտ 7 ժամ: Նախքան այդ էլ Զոհրաբ Մնացականյանն առանձին հանդիպում է ունեցել ղարաբաղյան միջնորդների հետ։