Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport nadal
A A
Սպորտ

Ավստրալիա օփեն․ Ռաֆայել Նադալը դժվարությամբ մտավ քառորդ եզրափակիչ

Մելբուռնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում կայացան տղամարդկանց 1/8 եզրափակիչ փուլի վերջին հանդիպումը։

Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը միայն երկու թայ-բրեյքների շնորհիվ կարողացավ հաղթել ավստրալացի Նիկ Կիրիոսին՝ 6։3, 3։6, 7։6 (6), 7։6 (4)։

Հանդիպումը տևել է 3 ժամ 38 րոպե։ Իսպանացի թենիսիստը մատուցման ժամանակ թույլ է տվել ընդամենը 4, իսկ ավստրալացին՝ 25 սխալ։

Ռաֆայել Նադալը նվաճեց քառորդ եզրափակիչ փուլի վերջին ուղեգիրը։ Հաջորդ խաղում նա կհանդիպի ավստրիացի Դոմինիկ Տիմի հետ, ով այսօր 3։0 հաշվով ջախջախել էր ֆրանսիացի Գաել Մոմֆիսին։