Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+adamyan
A A
Սպորտ

Սարգիս Ադամյանի գոլի շնորհիվ «Հոֆենհայմը» ջախջախեց «Վերդերին» (տեսանյութ)

Գերմանիայի ֆուտբոլի Բունդեսլիգայի 19-րդ տուրի խաղում «Հոֆենհայմը», որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, Բրեմենում հանդիպեց «Վերդերի» հետ:

Առաջին խաղակեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով, իսկ երկրորդում հյուրերը իրար ետևից երեք անպատասխան գնդակ ուղարկեցին տանտերերի դարպասը և խոշոր հաշվով հաղթանակ տարան՝ 3:0: «Հոֆենհայմը» հատկապես ակտիվացավ 60-րդ րոպեից հետո, երբ փոխարինման մտավ Սարգիս Ադամյանը: Նախ, 65-րդ րոպեին «Վերդերի» ֆուտբոլիստ Կլասենը ակամայից գրավեց սեփական դարպասը: 79-րդ րոպեին հյուրերի խաղացող Բաունգարտերը կրնկով կատարած հարվածով կրկնապատեկց հաշիվը, իսկ չորս րոպե անց աչքի ընկավ Սարգիս Ադամյանը, որը խփեց երրորդ գոլը:

«Հոֆենհայմն» այս հաղթանակից հետո վաստակեց 30 միավոր և բարձրացավ 7-րդ հորիզոնական: «Վերդերն» ընթացիկ առաջնությունում կրեց թվով 10-րդ պարտությունը և մնաց վտանգավոր 16-րդ տեղում: