Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Քաղաքականություն Տնտեսություն

«Օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2 մլրդ 174 մլն դոլար»․ վարչապետ

Հայաստանում 2019 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2 մլրդ 174 մլն դոլար, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 465 մլն դոլարով կամ 27.6 %-ով, իսկ 2017թ․-ի համեմատ 635 մլն դոլարով կամ 41%-ով։  Կապանում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով Նոր Հայաստանի մասին 100 փաստերից մեկը։

«Օտարերկրյա ուղղակի ներդրումների գծով ստացումները նշված ժամանակահատվածում կազմել է 453.8 մլն դոլար, ինչը 68.7 մլն դոլարով կամ 17.8 տոկոսով ավելի է, քան 2018-ի ցուցանիշը»,- նշեց վարչապետը:

Ներկայացնելով մյուս փաստը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2019թ. գերակա ոլորտներում Կառավարության որոշումների արդյունքում հաստատվել է 57 ներդրումային ծրագիր՝ 212 մլրդ դրամ ընդհանուր ներդրումային արժեքով:

«Հավանության արժանացած ներդրումային ծրագրերով նախատեսվում է, որ պետք է ստեղծվի 3320 աշխատատեղ: 2018-ին հաստատվել է 43 ծրագիր՝ մոտ 195 մլրդ դրամ ներդրումային արժեքով և 3283 ակնկալվող աշխատատեղով։ Ընդհանուր ներդրումային արժեքի աճը կազմել է գրեթե 10 %»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։