Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport kolumbia
A A
Սպորտ

Կոլումբիան ազգային հավաքականի ֆուտբոլիստին արտահանձնել է ԱՄՆ-ին

Կոլումբիայի ոստիկանությունը ԱՄՆ-ին է արտահանձնել երկրի ֆուտբոլի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջոն Վիաֆարային։

Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, 41-ամյա նախկին ֆուտբոլիստը մեղադրվում է թմրանյութի ապօրինի շրջանառության, մարդ առևանգելու և քրեական խմբերի հետ կապ ունենալու մեջ։

Ջոն Վիաֆարան ձերբակալվել էր դեռևս անցած տարվա մարտ ամսին, սակայն վերջերս է որոշում կայացվել նրան արտահանձնել ԱՄՆ-ին։ Ֆուտբոլիստը չի ընդունել իրեն ներկայացված ոչ մի մեղադրանք։

Ջոն Վիաֆարան նախկինում հանդես է եկել կոլումբիական «Օնսե Կալդաս», անգլիական «Պորտսմութ», «Սաութհեմփթոն», իսպանական «Ռեալ-Սոսիեդադ» թիմերում։ Նա Կոլումբիայի եռակի չեմպիոն է, Լիբերտադորեսի գավաթակիր։ Ազգային հավաքականում անցկացրել է 43 խաղ, խփել մեկ գոլ։