Բացել լրահոսը Փակել լրահոսը
պոլիէթիլային
A A
Հասարակություն

Երկու տարի ժամանակ՝  պոլիէթիլենային տոպրակներից հրաժարվելու համար

Պոլիէթիլենային տոպրակների օգտագործման արգելքը ուժի  մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից ։ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը  բացատրում է, թե ինչու է երկու տարի ժամանակ տրվել․  «Որպեսզի մինչ այդ տնտեսվարողները կարողանան սպառել իրենց պաշարները  և վերապրոֆիլավորվեն»։

Ըստ փոխնախարարի՝ ծրագրի արդյունավետ իրականացումը մեծապես կախված է  հասարակության ակտիվ մասնակցությունից․ «2 տարին բավարար ժամանակ է, որպեսզի մարդկանց մոտ զարգանա թղթե և կտորից տոպրակներ օգտագործելու մշակույթը»։

Նախարարությունն  արդեն քարոզարշավ է սկսել պլաստիկից հրաժարվելու համար։ Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում տեղադրվել են գովազդային վահանակներ։

«Նախատաեսվում է, որ օրենքի ներդրումը կնվազեցնի պլաստիկի օգտագործումը տարեկան 30%-ով, ինչը կազմում է մոտ 4000 տոննա, այսինքն յուրաքանչյուր ընտանիք օրականկօգտագործի ոչ ավել, քան  2 տոպրակ»,-ասում է   Շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիտորինգի վարչության պետ Լուսինե Ավետիսյանը։

Օրենքը չի տարածվելու երկրորդային հումքից պատրաստված տոպրակների վրա, որոնք նախատեսված են հենց աղբի համար։

Ի  դեպ, որպես ծրագրի հաջորդ քայլ նախատեսվում է ներդնել համակարգը, որով սպառողները հնարավորություն կունենան առևտրի կենտրոններում տեղադրված սարքերին հանձնել պլաստիկե և ապակյա տարաներ և դրանց դիմաց ստանալ փոխհատուցում ։ Առայժմ պարզ չէ՝ գումարի, թե կտրոնի տեսքով։