Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը 18-րդն է Եվրոպայում

Հայաստանի ուժեղագույն գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանն ավարտեց ելույթները գեղասահքի 2020թ Եվրոպայի առաջնությունում:

Ավստրիայի Գրանց քաղաքում ընթացող մրցաշարի տղամարդկանց մենասահքում հաղթեց ռուսաստանցի Դմիտրի Ալիևը, որը ազատ ծրագրում վաստակեց 272.89 միավոր: 

Մրցանակային 2-րդ տեղը գրավեց Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարզիկ Արթուր Դանիելյանը: 

Մեր գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը 194.61միավորով զբաղեցրեց 18-րդ տեղը՝ կարճ ծրագրի համեմատ բարելավելով իր դիրքը երկու աստիճանով:

Այսօր պայքարը կսկսեն մենասահորդուհիները: Այդ մրցումներում Հայաստանը կներկայացնի 20-ամյա Անաստասիա Գալուստյանը: