Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0134566
A A
Քաղաքականություն

Նպաստով երբեք ոչ մի ընտանիք աղքատությունը չի հաղթահարելու․ վարչապետ (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց նպաստի համար անհրաժեշտ միավորները 30-ից դարձնել 28:

Սրա շնորհիվ համակարգ մուտք կգործի շուրջ հազար ընտանիք, նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Վարչապետն էլ նշեց, որ թոշակի ավելացման հաշվին ընտանիքների անապահովվածության միավորները նվազել են, և նպաստի համակարգից, դուրս են․ փոփոխման նպատակը 11 հազար ընտանիքների պարագայում նպաստի համակարգը պահպանելն է:

«Կարծում եմ՝ սա ճիշտ որոշում է, որովհետև մենք նպաստի գործող համակարգի նկատմամբ բացասական վերաբերմունք ենք դրսևորում, բայց մեր նախանշվող բարեփոխումներից առաջ շատ կարևոր է, որ այս քայլերով այս անցումային ժամանակահատվածում հնարավորություն տանք, որ ոչ միայն նպաստառու ընտանիքները, այլև ևս հազար ընտանիք ադապտացիոն մի շրջան անցնեն. մեր նպատառու ընտանիքներին կոչը հետևյալն է՝ նպաստով երբեք ոչ մի ընտանիք աղքատությունը չի հաղթահարելու։ Ձգտել շարունակել մնալ նպաստի համակարգում նշանակում  է ձգել շարունակել մնալ աղքատ ընտանիքի կարգավիճակում: Մենք ասում ենք, որ այն ընտանիքները, որոնց անդամները աշխատունակ են, նրանց համար աղքատությունը հաղթահարելու մի ճանապարհ կա՝ աշխատանքը, որի համար մենք պետք ստեղծենք բոլոր պայմանները»,- ասաց վարչապետը: