Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նախարարը՝ փակվող ծննդատների մասին (տեսանյութ)

 Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մի քանի ծննդատների փականը։

«Երբ որ հետևում էի քննարկումներին, ասվում էր, որ Մարալիկի ծննդատունը սպասարկում է 25 գյուղ։ Հարց է առաջանում, թե ինչո՞ւ է այդ ծննդատունը սպասարկում է 25 գյուղ, ինչո՞ւ այդ գյուղերում չկան ծննդատներ։ Մենք ասում ենք՝ ո՞նց եք մտածում, որ Մարալիկում ծննադատուն չլիներ, չէ որ այն սպասարկում է 25 գյուղ»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ յուրաքանչյուր համայնքում ծննդատուն լինելու պահանջը տրամաբանական չէ։

«Զարմացա, երբ հեռուստատեսությամբ տեսա, որ Մարալիկի ծննդատան գործադուլ անող աշխատակիցները, որոնք հիվանդանոցային ոտնամաններով և խալաթներով, դուրս էին եկել ձների մեջ քայլում էին և նույն այդ ոտնամաններով և խալաթներով գնալու էին ծնունդ ընդունելու»,- ընդգծեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։