Բացել լրահոսը Փակել լրահոսը
8888
A A
Քաղաքականություն

Ընդունվեց մեկ համարանիշով երթևեկելու դեպքում տուգանքի չափը մեղմացնող նախագիծը

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Պատգամավորն առաջարկում է մեկ համարանիշով երթևեկելու դեպքում մեղմացնել տուգանքի չափը՝ սահմանելով 20 հազար դրամ և երկու բալային միավորի հանում:

Նշենք, որ գործող կարգավորվամբ պետհամարանիշներից մեկի կամ երկուսի բացակայության դեպքում վարորդը 1 տարով զրկվում է մեքենա վարելու իրավունքից:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը տեղեկացրեց, որ նախագծին դեմ են քվեարկելու, առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ առաջարկությամբ են հանդես գալու, որպեսզի երկու բալային միավորի դրույթը հանվի։

Խորհրդարանը նախագիծն ընդունեց 99 կողմ, 21 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։