Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess armenia 7 tur
A A
Սպորտ

ՀՀ շախմատի առաջնություն. տղամարդկանց պայքարը թուլացավ, իսկ կանանցը՝ պահպանում է ինտրիգը

Տիգրան Պետրոսյանի շախմատի տանը ընթացող Հայաստանի առաջնությունում այսօր կայացան 7-րդ տուրի հանդիպումները:

Տղամարդկանց առաջնության առաջատար Սամվել Տեր-Սահակյանը մրցեց իր հիմնական մրցակիցներից մեկի՝ Ռոբերտ Հովհաննիսյանի հետ: 

Սևերով հանդես եկող վանաձորցի շախամատիստը անչափ կարևոր հաղթանակ տարավ և էլ ամրապնդեց իր դիրքերը՝ վաստակելով 5,5 միավոր: Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Սամվել Տեր-Սահակյանն արդեն 1,5 միավորով առաջ է անցել 2-3-րդ տեղերը բաժանող Արման Փաշիկյանից ու Հայկ Մարտիրոսյանից: Վաղը կայանալիք 8-րդ տուրում եթե նա հաղթանակ տանի Մամիկոն Ղարիբյանի նկատմամբ, ապա կհռչակվի չեմպիոն:  

Կանանց առաջնության առաջատար Մարիա Գևորգյանը այս տուրում տարավ վեցերորդ անընդմեջ հաղթանակը՝ պարտության մատնելով նաև Աստղիկ Հակոբյանին: Գործող չեմպիոնը վաստակելով 6 միավոր, շարունակում է գլխավորել աղյուսակը: Նրան հետապնդող շախմատիստուհիներից Սուսաննա Գաբոյանը հաղթեց Մարիամ Ավետիսյանին և պահպանեց կես միավորի տարբերությունը, իսկ ահա Աննա Խաչատրյանը պարտվեց Մարիա Կուրսովային և ետ մնաց առաջատարներից:

 

Նախավերջին՝ 8-րդ տուրում, Մարիա Գևորգյանը կմրցի Աննա Խաչատրյանի հետ, իսկ Սուսաննա Գաբոյանը ուժերը կչափի Վերոնիկա Խաչատրյանի հետ: