Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futzal
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտզալի հավաքականը երկու անգամ հաղթեց Մոլդովայի ընտրանուն

Հայաստանի ֆուտզալի հավաքականը պաշտոնական մրցաշարերին պատրաստվելու նպատակով Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում ընկերական երկու հանդիպում է  անցկացրել Մոլդովայի ազգային թիմի հետ:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, առաջին խաղում մեր ֆուտզալիստները առավելության են հասել 3:2 հաշվով, իսկ երկրորդում ավելի խոշոր հաշվով հաղթանակ են տարել՝ 5:1: Մեր թիմից երկու գոլ է խփել Սարո Գալստյանը, մեկական՝ Գարեգին Մաշումյանը, Էնրիկեն, Սարգիս Մարգարյանը, Սարգիս Նասիբյանը, Անդրանիկ Կարապետյանը և Դավիթ Ասլանյանը: