Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+dahuk 1
A A
Սպորտ

Աշոցքում այսօր մեկնարկում է դահուկավազքի ՀՀ առաջնությունը

Աշոցքում այսօր մեկնարկում է դահուկավազքի Հայաստանի առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, մրցումներին մասնակցում են Գյումրիի, Աշոցքի, Վանաձորի և Երևանի շուրջ 30 մարզիկ-մարզուհի:

Մրցումների առաջին օրը կանայք ուժերը կչափեն 5 կմ, իսկ տղամարդիկ՝ 10 կմ դասական ոճում: Վաղը դահուկորդները նույն մրցատարածություններում կմրցեն ազատ ոճում:

Առաջնությունը կավարտվի հունվարի 19-ին՝ կանանց և տղամարդկան սպրինտով (1,4 կմ դասական ոճ):