Բացել լրահոսը Փակել լրահոսը
82073022_2903860683006753_135275475365789696_n
A A
Քաղաքականություն

Պետդուման հավանություն տվեց վարչապետի պաշտոնում Միշուստինի թեկնածությանը

Ռուսաստանի Դաշնության Պետդուման քիչ առաջ հավանություն է տվել Միխայիլ Միշուստինի թեկնածությանը երկրի վարչապետի պաշտոնում։

Նրա օգտին քվեարկել է 383 պատգամավոր, 41-ը ձեռնպահ են մնացել։ Դեմ ոչ ոք չի քվեարկել, հայտնում է НТВ-ն։

Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ կառավարության հրաժարականից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետի պաշտոնում առաջադրել էր Միխայիլ Միշուստինի թեկնածությունը, ով 2010-ից զբաղեցնում էր Դաշնային հարկային ծառայության ղեկավարի պաշտոնը: