Պուտինը ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը
Աջակցիր «Ա1+»-ինՎլադիմիր Պուտինը Ռուսաստանի վարչապետի պաշտոնում առաջադրել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: Նա 53 տարեկան է, անկուսակցական, 2010-ից զբաղեցնում էր Դաշնային հարկային ծառայության ղեկավարի պաշտոնը:
Մինչ պետական համակարգում աշխատանքի անցնելը Միշուստինը զբաղվել է գործարարությամբ, ղեկավարել ակտիվների կառավարմամբ զբաղվող միջազգային UFG Capital Partners ընկերությունը:
Ըստ Կրեմլի կայքի՝ վերջին անգամ նախագահ Պուտինը նրա հետ անցած տարվա նոյեմբերին էր հանդիպել՝ Հարկային ծառայության մասնագիտական օրվա կապակցությամբ:
Նախորդ կառավարությունը՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ, հրաժարական էր տվել ժամեր առաջ: Մինչ այդ նախագահ Պուտինը ուղերձով դիմել էր Դաշնային խորհդրին ու պնդել՝ անհրաժեշտ է սահմանադրական բարեփոխումներ անցկացնել, նախագահի լիազորությունների մի մասը փոխանցել խորհրդարանին, ստեղծել կառավարման նոր կառույցներ: