A
A
Ուղիղ․ Ռոբերտ Հովհաննիսյան - Արման Փաշիկյան․ նախկին չեմպիոնը՝ գործող չեմպիոնի դեմ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի Հայաստանի առաջնությունում այսօր տեղի կունենա 5-րդ տուրի պարտիաները։
Տղամարդկանց մրցաշարի առաջատար Սամվել Տեր-Սահակյանը սպիտակներով կհանդիպի Արամ Հակոբյանի հետ։ Կենտրոնական խաղում միմյանց հետ կհանդիպեն 2-3-րդ տեղերը բաժանող Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արման Փաշիկյանը:
Կանանց մրցաշարում այսօր կմրցեն չորս առաջատարները․ Սուսաննա Գաբոյանը սպիտակներով կհանդիպի Աննա Խաչատրյանի, իսկ Մարիա Գևորգյանը՝ Նարե Առաքելյանի հետ:
Հանդիպումները կմեկնարկեն ժամը 15։00-ին։ Պարտիաների ուղիղ եթերը՝ ստորև։