Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+kamo
A A
Սպորտ

Կամո Հովհաննիսյանը հանդես կգա Ղազախստանի փոխչեմպիոնի կազմում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը նոր մրցաշրջանից հանդես կգա Ղազախստանի փոխչեմպիոն «Կայրաթում»: Այդ մասին հայտնում են ղազախական լրատվամիջոցները:

Ալմաթին ներկայացնող ակումբը հայ ֆուտբոլիստի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր: Վերջին երկու մրցաշրջաններում նա հանդես էր գալիս ղազախական մեկ այլ թիմում՝ «Ժետիսուում»:

Կամո Հովհանիսյանը Հայաստանի հավաքականում անցկացրել է 58 խաղ, խփել 6 գոլ: