Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Թենիս. Կարեն Խաչանովը պարտվեց, Ռուսաստանի հավաքականը դուրս մնաց պայքարից (տեսանյութ)

Ավստրալիայում անցկացվող թենիսի ATP Cup մրցաշարում հայտնի դարձավ եզրափակիչի առաջին մասնակիցը: Այդ իրավունքը նվաճեց թենիսի Սերբիայի տղամարդկանց հավաքականը, որը կիսաեզրափակիչում ժամանակից շուտ հաղթեց Ռուսաստանի ընտրանում: 

Առաջին մրցախաղում սերբ Դուշան Լայովիչը 2:0 հաշվով պարտության մատնեց Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովին՝ 7:5, 7:6: Երկրորդ մրցախաղում աշխարհի 2-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը միայն 2 ժամ 49 րոպեի ընթացքում կարողացավ կոտրել Դանիլ Մեդվեդևի դիմադրությունը՝ 6:1, 5:7, 6:4: 

Այդպիսով, անկախ զուգախաղերի արդյունքից, Սերբիայի հավաքականը մտավ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Իսպանիա – Ավստրալիա կիսաեզրափակիչ մյուս զույգի հաղթողի հետ:

ATP Cup-ը թիմային նոր մրցաշար է, որն անցկացվում է առաջին անգամ: Մրցանակային հիմնադրամը կազմում է 15 մլն դոլար: