Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Բնապահպանը քննադատել է Ռոջեր Ֆեդերերին

Շվեդիայի ակտիվ բնապահպաններից մեկը, 17-ամյա Գրետա Տունբերգը, միացել է աշխարհահռչակ թենիսիստ Ռոջեր Ֆեդերերին քննադատողներին։

Բնության պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստները շվեյցարացի մարզիկից դժգոհ են այն բանի համար, որ նա համագործակցում է Credit Suisse բանկի հետ, որը աշխարհում ակտիվորեն ֆինանսավորում է հանքարդյունաբերությունը։ Մասնավորապես՝ բնապահպանները վերջերս ակցիան էին կազմակերպել Ռեն քաղաքում, որի ժամանակ հատուկ պաստառ են ցուցադրել․ «Credit Suisse-ը վերացնում է աշխարհը։ Ռոջեր, դու նրանց աջակցու՞մ ես», - գրված է եղել պաստառի վրա։

Շվեդուհի բնապահպանը ակտիվիստներին օգնելու համար նրանց կազմակերպած ակցիաներն ակտիվորեն գովազդում և տարածում է սոցցանցերում։ «Մեծ սաղավարտի» մրցումների 20-ակի հաղթող Ռոջեր Ֆեդերերը դեռևս չի պատասխանել իր քննադատներին։