Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hokej rekord
A A
Սպորտ

Արտեմի Պանարինը գերազանցել է աշխարհահռչակ հոկեյիստ Ուեյն Գրեցկու ռեկորդը

«Նյու Յորք Ռեյնջերս» թիմի հոկեյիստ Արտեմի Պանարինը ակումբային նոր ռեկորդ է սահմանել:

Հոկեյի ազգային լիգայի կանոնավոր առաջնության հերթական խաղում 29-ամյա ռուսաստանցի հոկեյիստը խփել է թվով 24-րդ գոլը և կատարել 37-րդ արդյունավետ փոխանցումը: Այդպիսով, նա 43 խաղում վաստակել է 61 միավոր:

Դա «Նյու Յորք Ռեյնջերս» ակումբի նոր ռեկորդ է: Մինչ այդ լավագույն արդյունքը պատկանում էր աշխահահռչակ հարձակվող Ուեյն Գրեցկուն, որը 23 տարի առաջ, 1996-97թթ մրցաշրջանում, 43 խաղում վաստակել էր 59 միավոր (16 գոլ+43 փոխանցում):