A
A
«Այաքսի» ֆուտբոլիստը վախից լքել է ուսումնամարզական հավաքը
Աջակցիր «Ա1+»-ինՀոլանդական «Այաքսի» պաշտպան Սերջինյո Դեստը ժամանակից շուտ լքել է թիմի ուսումնամարզական հավաքը, որը ներկայումս մարզումներ է անցկացնում Քաթարում։
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, 19-ամյա ֆուտբոլիստին մտահոգել է իր կյանքի անվտանգությունը այն բանից հետո, երբ գնալով սրվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև եղած քաղաքական լարվածությունը։ Բանն այն է, որ Սերջինյո Դեստը ԱՄՆ-ի քաղաքացի է և հանդես է գալիս այդ երկրի հավաքականում։
Ի դեպ, Միացյալ Նահանգների ֆուտբոլի հավաքականը նույն դրդապատճառով հրաժարվել է Քաթարում նախատեսված ուսումնամարզական հավաքից։
Հիշեցնենք, որ ֆուտբոլի աշխարհի 2022թ առաջնությունը կայանալու է հենց Քաթարում։